Ինչու՞ այցելել Լոռի, կամ ունի՞ արդյոք Լոռին էկոտուրիզմի զարգամացման հնարավորություն


Այս տարի գարնանը հնարավորություն ունեցանք ուսումնական ճամփորդություն ունենալ դեպի Ալավերդի և Ախթալա, որտեղ մի կողմից հիացանք Լոռվա չնաշխարհիկ բնությամբ, մյուս կողմից ականատես եղանք, մարդ-բնություն հարաբերությունների ոչ ամենալավ դրսևորումներին, լքված գործարաններ, աշխատող ու կիսաաշխատող հանքեր, փակված ու փակվող պոչամբարներ: Աշխարհի յուրաքանչյուր երկրում էլ տնտեսական առաջընփացը ենթադրում է բնության վրա ազդեցություն, սակայն երբեն հարց է առաջնում, իսկ արժե առաջընթացի համար գնալ այդպիսի զոհողության:  

Այսօր աշխարհի մի շարք երկրներում փորձում են գտնել այն միակ ուղին, որը ապահովելով երկրի տարբեր շրջանների զարգացումը հնարավորություն կտա նաև պահպանել բնությունը:  

Այդ եզակի լուծումներից մեկը՝ Էկոտուրիզմն է: Ըստ սահմանմանԷկոտուրիզմը բնության և մշակութային տեսարժան վայրերի ճանաչողության և ուսումնասիրության նպատակով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու զբոսաշրջություն է՝ կապված բնության չխախտված տարածքների հետ, որը նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, ունենում է շրջակա միջավայրի վրա մեղմ ազդեցություն, ապահովում է տեղի բնակչության ակտիվ սոցիալ-տնտեսական մասնակցությունը և այդ գործունեությունից օգուտների ստացումը։ Այս սահմանումից պարզ է դառնում, թե որքան կարևոր է բնական միջավայրի պահանությունը երկարաժամկետ տնտեսական գործունեություն ծավալելու համար: Փոքր-ինչ վերլուծելով Հայասատանի տարբեր մարզերի հանարավորությունները, կարծում եմ, որ Լոռվա մարզը ունի բնաթյունից տրված հնարավորություններ տուրզիմի այս ուղղությունը զարգացնելու և այն հանքարդյունաբերության հակադրելու համար: Նախատեսվող ուսումնական եռօրյա ճամփորդության մասնակցելոով հուսով եմ որպես վերջնարդյունք կստանամ այս բոլոր հարցերի պատասխանները:  

Оставьте комментарий